Ինչո՞ւ է կառավարությունն արտահերթ նիստ հրավիրում
Կառավարությունն այսօր կեսօրին արտահերթ նիստ է հրավիրում։ Քննարկվելիք հարցերը գործադիրի պաշտոնական էջից ճշտելու ջանքերն ապարդյուն են։ Նիստը սկսկելուց 15 րոպե առաջ էլ օրակարգը չկա։
Վերջին թարմացումն այս խորագրի ներքո կատարվել է մարտի 26-ին, երբ կառավարությունը հերթական նիստն էր հրավիրել։
Փոխարենն իր ֆեյսբուքյան էջում մոտ մեկ ժամ առաջ մանրամասներ է հրապարակել վարչա-պետ Նիկոլ Փաշինյանը.
«Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային ևս 3 փաթեթ:
Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական:
Կառավարության նիստին կարող եք հետեւել ուղիղ եթերում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան