ՌԴ կառավարությունը խստացնում է կարանտինի ռեժիմը խախտելու համար նախատեսված տույժերը. Ria.ru
Նպատակ ունենալով նվազագույնի հասցնել կորոնավիրուսի տարածումը՝ ՌԴ-ն խստացնում է կարանտինային ռեժիմը խախտելու համար նախատեսված պատժամիջոցները, փոխանցում է ria.ru-ն։
«Այժմ մեր հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել վիրուսի տարածումը։ Կարանտինային միջոցառումների խախտման համար պատասխանատվությունը խստացվում է», - փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի վարչապետ Միխաիլ Միշուստինը։
Ըստ վերջին տվյալների, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 700 հազարի։ Վարակի տարածման տեսանկյունից առաջին տեղում ԱՄՆ-ն է, այնտեղ գրանցվել է 143,200 դեպք։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ 97,600 վարակված։ Ցուցակում երրորդը Չինաստանն է` 82,100 վարակման դեպք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան