Մեկ օրում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում միայն մեկ մարդ է վարակվել կորոնավիրուսով, փոխանցում է lenta.ru-ն։
Օրվա ընթավքում հայտնաբերվել է վարակի 31 դեպք, որից 30-ը `արտասահմանից ժամանածների մոտ։
Այս պահի դրությամբ Չինաստանի հիվանդանոցներում շարունակում է մնալ 2,4 հազար մարդ, 633 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:
Մարտի 29-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին: Նշվում էր, որ երկրում դադարել է վարակի տարածումը:
Ավելի վաղ՝ մարտի 22-ին հաղորդվել էր, որ Չինաստանում մի քանի տասնյակ հազար կորոնավիրուսով վարակվածներ չեն ներառվել պաշտոնական վիճակագրության մեջ՝ ախտանիշների բացակայության պատճառով: Այս մասին գրել էր տեղական մամուլը՝ հղում տալով կառավարության աղբյուրներին։ Այսպիսով, ըստ լրագրողների, դեպքերի թիվը Չինաստանում կարող է հասնել 125 հազարի:
Ըստ վերջին տվյալների, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 700 հազարի։ Վարակի տարածման տեսանկյունից առաջին տեղում ԱՄՆ-ն է, այնտեղ գրանցվել է 143,200 վարակման դեպք։ Երկրորդ տեղում Իտալիան է` 97,600 վարակված։ Ցուցակում երրորդը Չինաստանն է, այստեղ կա 82,100 կորոնավիրուսով վարակված քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կարանտինից հետո ավելացել են ամուսնալուծությունները
- Պեկինից. Ինչպես են Չինաստանում հաղթահարել կորոնավիրուսը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին