«Մարականա» ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա COVID-19 հիվանդների համար
Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերը, կօգտագործվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, «Մարականա» հանրահայտ ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա COVID-19 հիվանդների համար։
Ըստ աղբյուրի, Լոզանում այս տարվա հունվարին կայացած ձմեռային պատանեկան խաղերի համար կառուցված մարզիկների գյուղում տեղավորվել են բժիշկները, բուժքույրերը և բժշկական անձնակազմը։
Լոնդոնի օլիմպիական խաղերի / 2012թ․ / Excel կենտրոնը նույնպես կվերածվի ժամանակավոր հիվանդանոցի, եթե առողջապահության ազգային կենտրոնը ծանրաբեռնվի հիվանդներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին