ԱՀ-ում 20.00-ին ավարտվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Արցախում ժամը՝ 20.00-ին ավարտվեց համապետական ընտրությունների քվեարկությունը:
ԱՀ-ում նախագահական և խորհրդարանական ընտրությունները մեկնարկել է ժամը՝ 08.00-ին: Գործել են 282 ընտրական տեղամասեր, որոնցից 1-ը ՝ Երևանում:
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու՝ Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Իսկ ահա Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն, «Անկախության սերունդ» կուսակցություն, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, Արցախի հեղափոխական կուսակցություն, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, Արցախի «Արդարություն» կուսակցություն, Արցախի ժողովրդավարական կուսակցություն, «Միացյալ Հայաստան» կուսակցություն, Արցախի պահպանողական կուսակցություն, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն և
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք:
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին