Ասում եք թուլացեք ու հաճույք ստացեք, չէ չենք թուլանալու, հարյուր տոկոս. Աբովյան
«Ժողովուրդ ջան, ձեզ ի՞նչ եղավ, մաիպուլյացիայից եք խոսում, երեկ բա բոլորս համաձայն էինք, նույն բանն էինք խոսում. ինչո՞ւ է մանիպուլյացիա, որ ասում ենք՝ օրենքը չի աշխատի, հա չի աշխատի»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակներում մարդու անձնական կյանքին և հաղորդակցության գաղտնիությանը միջամտելու օրենքի նախագծին։
Նրա խոսքով, երեկ համարյա բոլոր պատգամավորները դուրս էին գալիս և ասում այն, ինչին այսօր իշխանական թևը ընդդիմության կողմից մանիպուլյացիա է անվանում. «Ստացվում է՝ դուք կյանքեր եք փրկում, ընդդիմությունն էլ դեմ է, հա՞։ Ժողովուրդ ջան, դե կյանքեր եք փրկում, էնպես արեք՝ 20 հոգուց ավելի մարդիկ չհավաքվեն։ Խի՞ չեք կարողանում անել, իշխանություն։ Հավաքվում են։ Դուրս եկեք, բակերում նայեք, պապիկները նստած նարդի են խաղում, ոստիկան չկա, չէ կա, ռեսուրսը չի հերիքում։ Ու էս պայմաններում փորձում եք հանրությանն ասել՝ գիտեք ինչ կա, ընդդիմությունը մանիպուլյացիա է անում։ Ստեղ գիտեք ինչ եք ասում՝ ասում եք թուլացեք ու հաճույք ստացեք, չէ, չենք թուլանալու, հարյուր տոկոս»,- վստահեցրեց Աբովյանը։
Ըստ պատգամավորի, դրա հետ մեկտեղ, երբ խոսվում է մեխանիզմի մասին, այն չի աշխատելու։
«Ժողովուրդ ջան, մի արեք, եղեք կոնստրուկտիվ։ Կարո՞ղ է մի բան կա, որ գիտեք։ Ասեք՝ ժողովուրդ ջան, սա վերջին միջոցն է, վիճակը էդքան վատ է։ Բա բան գիտեք, եկեք ասեք։ Իրականում ես չհասկացա այդ 180 աստիճան պտույտը։ Ու դե գիտեք, մանիպուլյացիա է, ի՞նչ մանիպուլյացիա։ Մեխանիզմը վատն է, ռեսուրսը քիչ է։ Եվ Կորեայի օրինակն եք բերում, մենք էլ կարող ենք Շվեդիայի օրինակը բերել, որ ոչինչ չի արվում։ Խորհուրդ եք տալիս վիկիպեդիա կարդալ, ես էլ խորհուրդ կտամ կարդալ՝ ինչ է ՕԳԳ-ն»,- եզրափակեց խոսքը Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա կյանքեր փրկելու անվան տակ, ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. Գորգիսյան
- Արդարադատության նախարարի համար հաճելի չի եղել սոցիալական ցանցերի քննարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան