Արցախում ընտրություններ են
Արցախում այսօր տեղի են ունենում համապետական ընտրություններ՝ և նախագահական, և խորհրդարանական։ Ընտրություններին մասնակցելու են նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինքներ:
«Արցախպրեսից» տեղեկանում ենք, որ ԱՀ Ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663: ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը երեկ կայացած ասուլիսում ասել է, որ համապետական ընտրություններն անց են կացվելու Արցախի բոլոր 228 համայնքներում: Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Ընդհանուր առմամբ, կազմավորվել են 282 ընտրական տեղամասեր: Ընդ որում՝ ընտրական 1 տեղամաս կգործի Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գտնվելու վայրում: Եվս 1 ընտրատեղամաս կգործի Շուշիի քրեակատարողական հիմնարկում:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ քվեարկության ողջ օրը ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվելու:
Արցախ / Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ համապետական ընտրությունների հետ կապված, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 5.200 հատ դիմակ, 10.400 հատ ձեռնոց: Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։
Համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց։ ԱՀ ոստիկանության անձնակազմին կտրամադրվի 3.000 հատ դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ձեռնոցներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում (Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի շենք) ս.թ. մարտի 30-ին և 31-ին տեղական և ՀՀ-ից ժամանած դիտորդների ու լրագրողների համար տեղակայված կլինի բուժկետ։
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով:
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում է իրականացվել հսկիչ կետերի հերթապահություն, ընթացքում է բժշկական նշանակության ապրանքների և ախտահանիչ նյութերի ձեռքբերման գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ընտրական գործընթացների շուրջ հաղորդումներից մեկով հարուցվել է քրգործ
- Արցախում ախտահանում են ընտրատեղամասերը
- Արցախում լռության օր է
- Ընտրություններն Արցախում. Առաջատար է դարձել Բալասանյանը, երկրորդը Հարությունյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան