Էլթոն Ջոնը, Բիլլի Այլիշին և այլ երաժիշտներ կազմակերպել են առ-ցանց համերգ
Հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը համոզել է հայտնի երգիչների դուրս չգալով տանից՝ մասնակցել առ-ցանց համերգի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է NME կայքը։
Առ-ցանց հեռարձակումը տևել է չորս ժամ։ Բացի Էլթոն Ջոնից, հանդիսատեսը կարողացել է տեսնել և լսել Բիլլի Այլիշին, Դեյվ Գրոլին, Բիլլի Ջո Արմսթրոնգին, Մրայա Քերիին և ուրիշներին։
Nirvana-ի նախկին թմբկահար և Foo Fighters-ի վոկալիստ Դեյվ Գրոլն կատարել է «My Hero» երգը։ Նա ասել է. «Հույս ունեմ, դուք առողջ եք։ Եթե որևէ մեկին սիրում եք, ասեք նրան այդ մասին, եթե որևէ մեկին շնորհակալ եք, ասեք նրան այդ մասին։ Ես ուզում եմ նվիրել այս երգը բոլոր մարդկանց, որոնք հիմա պայքարում են համաճարակի դեմ և հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի մենք ապրենք առանց կորուստների»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի օնլայն կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին
- Fox News- ը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում անցկացրել է բարեգործական համերգ
- Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում կցուցադրվեն խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները
- «Բի-2»-ը կանցնացնի անվճար առցանց-համերգ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա