Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում բացվել է Հայրենական մեծ պատերազմի «Կրասնոդար միավորված ջոկատի» մասնակիցների լուսանկարների ցուցահանդեսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ ցուցահանդեսի բացումն առաջին քայլն է Հաղթանակի 75-ամյակի միջոցառումների մեկնարկին։
Ցուցահանդեսում ներկայացված են վետերանների խորհրդի արխիվում պահված պատերազմական տարիների լուսանկարները: Մինչև Հաղթանակի օրը, օդանավակայանի նախասրահում կտեղադրվի տաղավար, որտեղ կներկայացվի 588-րդ կանանց գնդի գործողությունները, որի հրամանատարն էր Եվդոկիա Բերշանկայան։
«Բերշանկայայի հուշարձանի հարևանությամբ կլինի ՊՕ-2 ինքնաթիռի կրկնօրինակը, որի փառահեղ գործողություններ է իրականացրել», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո. Բելառուսը չի դադարեցնի Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը
- Կրեմլը մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով չեղարկել Հաղթանակի շքերթը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա