
Տավուշում ադրբեջանցիների կողմից երեխային վիրավորելու փաստով ՄԻՊ-ը հատուկ նամակ կուղարկի միջազգային կառույցներին
Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստն արձանագրվել է, և Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կուղարկի հատուկ նամակ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Հիշեցնենք, երեկ ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա։
Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Երևան
- Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
- Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա. ՊՆ