Փաշինյան. 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 23:59-ից սահմանափակվել էր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը ավարտվելու էր այսօր ժամը 23։59-ին։
«Վերլուծելով իրավիճակը, որ այսօր ունենք կորոնավիրուսի շուրջ, եկել ենք այն եզրակացության, որ խիստ սահմանափակումները ստիպված ենք երկարաձգել ևս առնվազն տաս օրով։ Նման որոշման գալու պատճառը կորոնավիրուսով դրական ախտորոշված դեպքերի աճն է»,- ասաց Ն.Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 90-ն ունի թոքաբորբ, որից 30-ը գտնվում է ծանր վիճակում։
«Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, պետք է շատ լուրջ վերաբերվել, դրամատիկ միջոցներ ձեռնարկենք այս իրավիճակը կառավարելու համար»,- ընդգծեց Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով, այսօր ստիպված են սահմանափակել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ. «Մենք այս ամենը ինչը հո՞ չենք անում քաղաքական նպատակներով, քաղաքական նկռտումներ ունենալով, անում ենք իրավիճակը կառավարելի պահելու և ի վերջո կորոնավիրուսը հաղթահարելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետ. Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք
- 31.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 532 հաստատված դեպք կա
- Հետկորոնավիրուսային աշխարհն այլ է լինելու, բայց մեր անմիջական հարևանությամբ ոչինչ չի փոխվելու․ Արմեն Պետրոսյան
- 30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան