Փաշինյան. Զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու եղանակներ են փնտրվում
Փնտրվում են եղանակներ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը նորից Ազգային ժողով ներկայացնելու համար։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այսօր, ցավոք, ԱԺ-ն չընդունեց, այսինքն կողմ ձայները բավարար չեղան կառավարության առաջարկած այդ նախագիծն ընդունելու համար։ Այդ օրենսդրական փոփոխությունը, նրա խոսքով, պայմանավորված է կորոնավիրուսը հաղթահարելու հետ։
«Բոլորն ունեն բջջային հեռախոս, և համակարգն ավելի արագ ցույց կտա, թե մարդը վերջին շրջանում ում հետ է շփվել, ովքեր են այն պոտենցիալ վարակակիրների շրջանակը, որոնք կարող են վարակված լինել ու դրա մասին տեղյակ չլինեն։ Այս օրենսդրական փոփոխությունը մեզ հնարավորություն կտա բջջայինների տվյալներն օգտագործելով՝ կարողանալ նախ մարդկանց իրազեկել, երկրորդ՝ հասկանալ այն շրջանակը, որի հետ պետք է աշխատել, հասկանալ, թե ովքեր են պոտենցիալ վարակակիրները, որից մարդը վարակվել է, որի աղբյուրի մասին տեղեկատվություն չունենք։ Հասկանալի է, որ սա այդքան էլ հաճելի բան չէ, հաճույքով չէ, որ այս սահմանափակումներն անում ենք, մեծագույն տհաճությամբ ենք սա անում։ Բայց հասկանում ենք, որ առանց այս միջոցների կիրառման, իրավիճակի հետագա զարգացումը կարող է դառնալ ավելի անկանխատեսելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են այդ թվում նաև այն պատճառով, որ շատ դեպքերում սահմանափակումները ճշգրիտ չեն պահում, կան նաև բերովի դեպքերը, քանի որ հաղորդակցությունը 100 տոկոս փակված չէ, բեռնափոխադրումներ են տեղի ունենում, վարկավածության որոշակի դեպքեր են ի հայտ գալիս։
«Փորձում ենք ամեն ինչ անել հնարավորինս սահմանափակվի. սահմանափակման կարևոր գործիքներից մեկը նաև տեղաշարժի սահմանափակումն է, բջջային հեռախոսների տվյալների օգտագործումն է հակահամաճարակային նպատակներով։ Համոզված եղեք, որ որևէ այլ նպատակով այդ տվյալները չեն օգտագործվելու, չեն պահվելու»,- ասաց վարչապետ Ն. Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները
- ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը
- Մի փոքրիկ «սպրավըչկա» հատուկ նախարարի և այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում. Բադալյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց անձնական կյանքին միջամտելու, կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին