Սահմանափակվում է Չարենցավան մուտքն ու ելքը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 2020 թվականի մարտի 31-ից՝ ժամը 18։00-ից մինչև 2020 թվականի ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-մինչև սահմանափակումներ են կիրառվելու Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի։
Մասնավորապես, Ա) համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման.
Բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Չարենցավան համայնք (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 24։00-ն, Չարենցավան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
Գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ և ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Չարենցավան համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- 31.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 532 հաստատված դեպք կա
- Մարզպետ. Արարատում վարակակիրների թիվը հասնում է 85-ի
- Կորոնավիրուսի հաստատված դեպքերը` ըստ մարզերի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին