Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3000-ը. ՌԻԱ Նովոստի
Չեխիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 հազարը, մեկ օրում դրական թեստերի քանակն ավելացել է 184-ով, գրում է ria.ru-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ մահացել է 23 և վերականգնվել՝ 25 մարդ։
«Մարտի 27-29 ընկած ժամանակահատվածում գրանցված դեպքերի թիվը նվազել է՝ 373, 262 և 160 նոր դեպք: Սակայն երկուշաբթի օրը նոր հիվանդների թիվը կրկին ավելացավ՝ հասնելով 184-ի: Երկուշաբթի առավոտյան հանրապետությունում վարակվածների թիվը հասել է 3001-ի։ Ընդհանուր առմամբ մահացել է 23 և վերականգնվել՝ 25 մարդ»,- ասվում է Չեխիայի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Երկուշաբթի օրը Չեխիայի կառավարությունը որոշել է կարանտինի ռեժիմը երկարացնել մինչև ապրիլի 11-ը: Այն երկրում գործում է մարտի 15-ից:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 165 հազար մարդ առողջացել է կորոնավիրուսից
- Չեխիայում հայտարարել են արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները