ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, սպասարկելով երկրի թոշակառուների մեծամասնությանը, որոշում է կայացրել ցուցաբերել հոգատարություն և կենսաթոշակները վճարել մեր կենսաթոշակառու հաճախորդներին ամսվա առաջին օրը՝ ապրիլի 1-ին:
Բանկից մանրամասնում են, ըստ սահմանված ժամանակացույցի՝ կենսաթոշակների վճարումը պետք է իրականացվեր այս տարվա ապրիլի 3-4-ին, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ կարանտինային ժամանակահատվածում կենսաթոշակառուներն առավել կարիք ունեն հատուկ աջակցության, Բանկը որոշեց ժամանակացույցից շուտ տրամադրել մոտ 100.000 հաճախորդների կենսաթոշակները:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից
- ժամը 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի քաղաքացիները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին
- ՎՏԲ-ն՝ վարկային պարտավորությունների կատարման հետաձգումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան