Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում
Գնե՛ք Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում և քարտի հետ ստացեք 200 ՄԲ ինտերնետ:
Առաջարկը ներկայացնում է Վիվա-ՄՏՍ ընկերությունն ու մանրամասնում, գնված քարտի հաշվեկշիռը առնվազն 2800 դրամ լիցքավորելու դեպքում կակտիվանան «Y» սակագնային պլանով տրամադրվող փաթեթները՝ 30 օր օգտվելու հնարավորությամբ:
• Անսահմանափակ «Zoom», «Skype», «Viber», «WhatsApp», «Instagram»,
«Facebook», «Messenger», «Zangi», «Telegram», «Snapchat»
• 5 ԳԲ ինտերնետ
• 400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան
• 300 SMS դեպի ՀՀ ցանցեր
Ակտիվացման կոդ՝ *208*2800#
Ցանկության դեպքում կարելի է նաև անցում կատարել «X» և «Z» կանխավճարային սակագնային պլաններին՝ հավաքելով համապատասխանաբար *208*5000*1# կամ *208*1800*1#: Այնուհետև անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը առնվազն 5000 դրամով «X» կանխավճարային սակագնային պլանի համար, կամ 1800 դրամով՝ «Z» կանխավճարային սակագնային պլանի համար:
Քարտը գնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ:
Քարտի գինը՝ 400 դրամ:
Ըստ աղբյուրի, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գրավոր կամ հեռախոսազանգի միջոցով ծանուցման հիման վրա՝ այս եղանակով կանխավճարային քարտ ձեռք բերած բաժանորդները պետք է ներկայանան ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը՝ սահմանված ընթացակարգով բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակները
- Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Պոլիտեխնիկի կողմից ստեղծված հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակին
- Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». շարունակեք օգտվել ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 Դ չափով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան