Հայ կամավորներն օգնում են ծերերին դիմակայել կորոնավիրուսի պանդեմիային
Մի շարք հայաստանյան բարեգործական կազմակերպություններ և կամավորներ միացել են միջազգային «Մենք միասին ենք» նախագծին, որի նպատակն է մարդկությանը վրա հասած կորոնավիրուսի պանդեմիային դիմակայելը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունից մահացությունն աճում է ախտահարվածների տարիքի հետ միասին։ 65 տարեկանից անց հիվանդների մոտ այս ցուցանիշը կազմում է մինչև 15%:
«Մենք միասին ենք» ծրագրի հայաստանյան խումբը հայտնում է, որ «Waldheim International GmbH» գերմանական ընկերությունը գործընկերների հետ միասին գործարկել է «Wir sind zusammen» («Մենք միասին ենք») գլոբալ տեղեկատվական-կամավորական ինտերնետ-հարթակը, որն ուղղված է COVID-19 պանդեմիայի պայմաններում ծերերին օգնություն տրամադրելուն։
Նախագծի՝ wirzum.com կայքի միջոցով ծեր մարդիկ Գերմանիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Հայաստանում, Չեխիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում կարող են դիմել օգնության համար, իսկ կամավոր օգնականները կարող են այդ օգնությունը նրանց առաջարկել և ապահովել։
Դրանից բացի, կայքում առցանց ռեժիմով ակտուալիզացվում են COVID-19-ի վերաբերյալ տեղեկությունները, օգնության կազմակերպված ձևերի, կամավորական և բարեգործական կազմակերպությունների, զանազան թեժ գծերի հեռախոսահամարները, ինչպես նաև իրավիճակին առնչվող այլ տեղեկություններ։
«Waldheim International GmbH»-ը գորմանական ընկերություն է, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Մյունխենում։ Նրա հիմնական գործունեությունն է ծեր մարդկանց՝ ծերանոցներում տեղավորելը, ինչպես նաև ծերանոցների հետ կապված զանազան ծառայությունների մատուցումը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ Երևանի և մարզերի
- Ավինյան. Սահմանափակումները խախտած անձանց համար սահմանված վարույթները կարող են ավելանալ
- Փաշինյան. 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները
- 31.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 532 հաստատված դեպք կա