ԵՄ խոսնակ. Ընտրությունները չեն կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը
ԵՄ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Արցախի Հանարպետությունում ընթացող համապետական ընտրությունների մասին։ Հայատարարության մեջ ասված է.
«Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ Այս իրադարձությունը չի կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։
ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։
ԵՄ-ն պարտաստ է էլ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»։
Հարակից հրապարակումներ`
- Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը
- Վիտալի Բալասանյանը քվեարկեց
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի՝ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարությանը
- Արցախում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին