ԱՄՆ գլխավոր վարակաբանը նախազգուշացնում է աշնանը կորոնավիրուսի հավանական նոր ալիքի մասին. ՏԱՍՍ
Այս տարվա աշնանը ԱՄՆ իշխանությունները ակնկալում են երկրում նոր կորոնավիրուսի տարածման ևս մեկ ալիք, բայց ավելի լավ կպատրաստվեն դրան: Այս մասին նախօրեին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Այս մասին գրում է Tass-ը։
«Կարծում եմ, որ դա տեղի կունենա: Բայց եթե մենք վերադառնանք աշնանը, ապա դա բոլորովին այլ խաղ կլինի, համեմատած տարվա սկզբին, որի հետ մենք բախվել ենք։ Մենք դեղամիջոցների կլինիկական փորձարկումներ ենք անցկացրել: Կարևոր է, որ պատվաստանյութը ճանապարհին է, ինչպես և շատ այլ դեղեր»,- ասել է Ֆաչուին:
Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, երկիրը պատրաստ է կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքի:
«Մենք պատրաստ ենք: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենում, բայց մենք պատրաստ ենք», - ասել է Թրամփը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին