Ավինյան. Հույս ունենք ապրիլի կեսերից, մայիսի սկզբին վերադառնալ բնականոն կյանքի
«Մեր գնահատականներով, մենք գտնվում ենք կորոնավիրուսային հիվանդության երրորդ փուլում՝ երկրորդ փուլի վերջում ենք, մոտենում ենք երրորդ փուլին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արտակարգ դրությունում պարետ նշանակված Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, այս փուլում նախատեսում են ամենախիստ սահմանփակումները, երբ տեղորոշման աշխատանքների հետ իրականացվելու են տեղաշարժի, տնտեսական գործունեության սահմանափակումներ, աշխատող տնտեսվարողներին պարտադրելու են ախտահանման աշխատանքներ, ավելացնելու են վերահսկողության մեխանիզմները, կիրառելու են տույժեր ու տուգանքներ։
«Հաջորդ փուլումը, որը կարող է լինել ապրիլի 14-ից հետո, հույս ունենք, որ այնքան էֆեկտիվ գործիիքներ կարող ենք զարգացնել, որ կանխարգելիչ աշխատանքներ կատարենք։ Այդ գործիքներն առկա են, սպասում ենք օրենքի նախագծի ընդունմանը։ Հաջորդը պետք է հետևողականորեն հետևենք ինքնամեկուսացման կանոնների խստագույն պահպանմանը»,-ասաց նա։
Ավինյանի խոսքով, իրենք հույս ունեն ապրիլի կեսերից, մայիսի սկզբից վերադառնալ բնականոն կյանքի։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Սահմանափակումները խախտած անձանց համար սահմանված վարույթները կարող են ավելանալ
- Ավինյան. Թեստավորումներն ավելանալու են, սահմանփակումները՝ խստացվելու են, վերահսկողությունը՝ ուժեղացվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան