Ի՞նչ է նշանակում «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտում» արտահայտությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի՝ վերաբերյալ։
Հայտարարության մեջ նաև նշվում էր. «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Այսօր լրագրողներից մեկը հետաքրքրվեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից, թե ի՞նչ է նշանակում «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտում» արտահայտությունը։
Նա նշեց, որ այդ տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում։
««Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված խախտում» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով չեն հրահրվել, պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով»։
Հարցին, թե արդյո՞ք պանդեմիայի այս օրերին ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման վերջին փորձի մասին (մարտի 30) ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է միջազգային կառույցներին, եթե այո, ի՞նչ արձագանք է ստացել, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «ԱԳՆ-ն ունի նման իրավիճակներում հստակ հաստատված գործիքակամզ, լավագույնս տիրապետում է այդ գործիքակամզը գործի դնելու բոլոր մեխանիզմներին»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցցանցերի հայկական տիրույթում
- Տավուշում ադրբեջանցու գնդակից վիրավորված երեխային երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն չկա
- Տավուշում ադրբեջանցիների կողմից երեխային վիրավորելու փաստով ՄԻՊ-ը հատուկ նամակ կուղարկի միջազգային կառույցներին
- ՀՀ ԱԳՆ. Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի
- Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Երևան
- Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
- Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան