ԱՆ. Մեկուսացումից դուրս է եկել 150 մարդ
«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31»,-տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա հրապարակած տվյալների համաձայն, նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:
Մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի։
Նոր դեպքերից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է։
Հարակից հրապարակումներ`
- 31.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 532 հաստատված դեպք կա
- 30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
- 29.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 424 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին