«Հրապարակ». Ինչու էր խուճապ առաջացել պատգամավորների շրջանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել, և այդ լուրերը խուճապ էին առաջացրել պատգամավորների շրջանում: Դրանից հետո ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ շտապել էին «Նաիրի» ԲԿ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու:
Հիվանդանոցի ընդունարանում տեսել էին Շաքե Իսայանին, Նաիրա Զոհրաբյանին, Արթուր Գրիգորյանին, Կարինե Պողոսյանին։ Զոհրաբյանն ավելի ուշ Ֆեյսբուքում հրապարակեց իր թեստի պատասխանը։ Բոլորի թեստը բացասական էր եղել:
Ինչ վերաբերում է 2 վարակակիրներին, ապա օրվա ընթացքում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նրանք երկրորդ անգամ են թեստ հանձնել, արդյունքները բացասական են եղել:
Ի դեպ, Արցախի ընտրություններում դիտարկում անելու մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, այլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում