«Իրատես». Իրականում մեծ խուճապ կա հենց իշխանության ներսում
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը թեև ցույց է տալիս, որ վերահսկում է իրավիճակը, իրականում մեծ խուճապ կա հենց իշխանության ներսում։ Ոմանք չեն բացառում, որ Փաշինյանի կառավարությունը չի կարողանալու համավարակի ստեղծած խնդիրների տակից դուրս գալ։
Իշխանամերձ շրջանակները փաստում են, որ կառավարությունում չկա նախկին ինքնավստահությունը, թե հանրությունը կարող է Փաշինյանի լայվերի ու հավաստումների խայծը կուլ տալ, որովհետև առողջապահական իրավիճակը հաղթահարելուց հետո ավելի մեծ ալիք է սպասվում։ Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար, քանի որ անապահով զանգվածի ըմբոստությունը կարող է Փաշինյանի իշխանության ավարտը գուժել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում