Պարետն ուժը կորցրած է ճանաչում Չարենցավան մուտքն ու ելքը սահմանափակող իր իսկ որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր որոշում էր ստորագրել, որի համաձայն 2020 թվականի մարտի 31-ից՝ ժամը 18։00-ից մինչև 2020 թվականի ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-ն սահմանափակումներ են կիրառվելու Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի։ Սակայն այդ որոշմանը հաջորդեց նոր որոշում, ըստ որի՝ ուժը կորցրած է ճանաչվում Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի, կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։