ԱՄՆ-ը 60 օրվա երկարացնում է Իրանի միջուկային ծրագրի պատժամիջոցների կասեցումը
ԱՄՆ իշխանությունները որոշել են 60 օրով երկարացնել Իրանի միջուկային ծրագրի պատժամիջոցների կասեցումը: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ասված է երկուշաբթի օրը Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի տարածված հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը երկարաձգելու է չորս միջոցառում իրանական ռեժիմի միջուկային ծրագրի հետ կապված ևս 60 օրով», - տեղեկացրել է նա:
Ըստ «Ռոյթեր» գործակալության, դրա արդյունքում Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների ընկերությունները կկարողանան շարունակել գործողությունները Իրանի միջուկային օբյեկտներում՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով ՝ չընկնելով ամերիկյան պատժամիջոցների տակ: Խոսքը գնում է Բուշերի ատոմակայանին, ինչպես նաև Արաքում գտնվող միջուկային օբյեկտին:
2018-ի նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգներն սահմանեց պատժամիջոցները Իրանի դեմ: Դրանց տակ ընկավ իրանական նավթի արտահանումը, ինչպես նաև 700-ից ավելի բանկեր, ընկերություններ և անհատներ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (JCPOA):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին