Ավինյան. Սահմանափակումները խախտած անձանց համար սահմանված վարույթները կարող են ավելանալ
Արտակարգ դրության ընթացքում պարետատան որոշմամբ գործող սահմնափակումները խախտած քաղաքացիների նկատմամաբ վարչական վարույթներն ու տուգանքները ինքնանպատակ չեն։
«Եթե մարդիկ հույս ուն են, որ ընդհանուր առմամաբ այդ գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել, որովհետև իրականցվելու են վարչական վարույթներ, կայացվելու են անհատական որոշումներ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, բոլոր հնարավոր ձևերով, կոչերով, «Վարչական իրավախախտումների մասին» և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելով շարունակելու են բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են մարդկանց տեղաշարժի սահմանափակմանը։
«Մասնավորապես, այս փուլում շատ կարևոր է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտակցեն, որ իրենց տեղաշարժը, որը կապված չէ կենսական նշանակության, աշխատանքի պարտադիր ներկայանալու պահանջի, խնամքի կարիք ունեցող մարդու մոտ գնալու հետ, պետք է չեղարկել։ Կրկնեմ, որ այս վարույթները շարունակվելու են ոստիկանության կողմից։ Ուզում եմ շեշտել, որ վերահսկողությունը ուժեղացվելու է, իսկ դա նշանակում է, որ պոտենցիալ վարույթների քանակը կարող է աճել»,-ասաց նա՝ ավելացելով, որ բոլոր տիպի նման հավաքագրումները մուտք են արվում բյուջե, իսկ առողջապահական կարիքները սպասարկելու համար առանձնացված գումարը կա։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Թեստավորումներն ավելանալու են, սահմանփակումները՝ խստացվելու են, վերահսկողությունը՝ ուժեղացվելու
- Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան