69 կողմ. ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը
Ազգայիին ժողովն երկրորդ արտահերթ նիստում ընդունեց օրակարգում ընդգրկված երկու օրինագծերը: Մասնավորապես, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներև փոփոխություններ կատարելու փաթեթը, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, կողմ՝ 69, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:
Երկրորդը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, քանի որ առաջին ընթերցմամբ այն արդեն ընդունվել էր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին ենթադրաբար ժամը 21.30-ից լինել ԱԺ-ում:
«Այսօր կունենանք երկրորդ ընթերցում,հավանաբար ուշ երեկոյան,այս պահից կոչ եմ անում ընդդիմադիր մեր գործընկերներին հավաքվել»,- ասաց Միրզոյանը:
Նշենք, որ ավելի վաղ անդրադառնալով դահլիճում ընդդիմության բացակայությանը,Միրզոյանն ասել էր. «Այսպես կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք օրենքի նախագիծը քննարկում ենք ընդդիմության բացակայության պայմաններում, իսկապես այս դեպքում այդպես է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս նույն օրենքի նախագիծը մի քանի ժամ առաջ մենք նորից քննարկել ենք: Ընդդիմության մասնակցությամբ եղել է բուռն քննարկում, և ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները հնարավորթյուն ունեցել են իրենց դիրքրոոշումը ներկայացնելու, ինչը և արել են»:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը թքած ունի թե՛ պառլամենտարիզմի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարների վրա.Տոնոյան
- Նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով.Մելիքյան
- Նիստը ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի.Զոհրաբյան
- Խորհրդարանը կրկին արտահերթ նիստով քննարկում է զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը
- Փաշինյան. Զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու եղանակներ են փնտրվում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան