Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի, կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի արդյունքում առաջացած դժվարությունները: Վարկային միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, կնպաստեն մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:
Տեղեկանք՝ ըստ ընկերության
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկն իր աշխատակիցների մեծ մասի համար սահմանել է տնային ռեժիմ` պահպանելով վարձատրության չափը 100 տոկոսով
- Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride –ի հետ անցկացվող արշավի վիճակախաղի ժամկետը
- Ամերիաբանկ. «վարկային արձակուրդ»` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան