Հետկորոնավիրուսային աշխարհն այլ է լինելու, բայց մեր անմիջական հարևանությամբ ոչինչ չի փոխվելու․ Արմեն Պետրոսյան
«Կորոնավիրուսը կփոխի աշխարհը» կամ նմանատիպ ձևակերպումները կամ դրանց հնարավորությունը մեզ համար՝ Հայաստանի համար, երրորդական են լինելու, քանի որ մենք այդ աշխարհին, եթե այն փոխվի էլ, շարունակելու ենք հետևել համակարգչով, հեռուստացույցով։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Մեր անմիջական հարևանությամբ ոչինչ չի փոխվելու, որովհետև եթե ուզում ենք զգալ աշխարհի փոփոխությունը մեզ վրա, պետք է նախ փոխենք մեր հարևաններին, ընդ որում՝ բոլորին անխտիր։ Իսկ նրանք նույնն են, դարեր շարունակ չեն փոխվել ու չեն փոխվի։
Այն ժամանակ, երբ աշխարհը շարունակում է պայքարել մեկ ընդհանուր մարտահրավերի դեմ, երբ ամենուրեք խաղաղության ու միասնականության կոչեր են հնչում, մեր հարևանները շարունակում են կրակել մեր ուղղությամբ, իրենց մյուս հարևանների ուղղությամբ, հակահայկական կոչեր հնչեցնել, գործողություններ իրականացնել, իրենց ներսում այլախոհներին պատժել․․․
Եթե ուզում ենք՝ աշխարհը մեզ համար էլ փոխվի, պետք է մեր հարևաններին փոխենք․․․ Կարո՞ղ ենք, կարծում եմ՝ ոչ․․․մեր պապերից, իրենց պապերից ուժեղ ու խելացի չենք։
Բայց կարող ենք և պետք է ավելի իրատես լինենք, Հայաստանը և սերունդներին նպատակաուղղված նախապատրաստենք նման հարևանների հարևանությամբ լավագույնս կենսագործելուն»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան