Արցախի ՊԲ. Նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ միջոցներ
Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը:
«Պետք է նշել, որ հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ նպատակով, նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ:
Ընտրություններին մասնակցող զինծառայողները, կարևորելով յուրաքանչյուր քվեի արժեքը, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են առավել անվտանգ, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախ ունենալու համոզմունքով»,- հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին