Արցախ ընտրություններ. Անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ է դիմել 101 քաղաքացի
Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների ընթացքում, ժամը 08:00-20:00-ն ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 101 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել է պատասխաններ:
Արցախի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, նշված քաղաքացիներից 53-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 17-ը Երևան քաղաքի ընտրատեղամասում ընդգրկված անձինք են, որոնք անձնագրային և վիզաների վարչության կողմից մերժման հիմքով դիմել են դատարան, 23-ը ժամանակավոր հաշվառման ժամկետն ավարտված անձինք են, իսկ մնացածը դիմել են այլ հարցերով:
Դատարան դիմելու հնարավորություն ընձեռնված 23 քաղաքացիներից 21-ը դիմել են դատարան, ստացել դրական պատասխան և մասնակցել ընտրություններին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում
- Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը
- Վիտալի Բալասանյանը քվեարկեց
- Արցախում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան