Հեռախոսային խոսակցությունների բովանդակությանը ոչ ոք չի ծանոթանալու. Գրիգորյան
«Հեռախոսային խոսակցությունների բովանդակությանը ոչ ոք չի ծանոթանալու, խոսակցություներն էլ չեն լսելու, դա ոչ ոքին չի հետաքրքրում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակներում մարդու անձնական կյանքին և հաղրոդակցության գաղտնիությանը միջամտելու օրենքի նախագծին։
Նրա խոսքով, հեռախոսների միջոցով տեղորոշումը շատ ճշգրիտ չէ, և տվյալ տարածքում գտնվող վարակակրի հետ շփման շրջանակը խիստ մեծ է երևում միայն տեղորոշմամբ, ուստի պետք է նաև զանգերի փաստը ֆիքսվի, որպեսզի ավելի հստակ երևա՝ նշված տարածքում ովքեր են վարակակրի հետ շփում ունեցել։
Երբ հեռախոսազանգը ֆիքսվում է, վարակակրի հետ հեռախոսային շփում ունեցողներին զանգում և հարցնում են՝ վերջին օրերին վարակակրի հետ անձնական շփում ունեցե՞լ է, թե՞ ոչ։
«Եթե վարակաkրի հետ հեռախոսազրույց ունեցած քաղաքացու մոտ հետագայում ախտանիշներ առաջանան, արդեն բազայով պարզ կլինի՝ այս համարի տերն, ով շփվել է այսինչ վարակակրի հետ, տերն ունի ախտանիշներ, և շատ հավանական է՝ նրա մոտ կորոնավիրուս լինի։ Առաջին հայացքից կարղ է տվյալը փոքր ու անօգուտ թվա, ասեն՝ ստից բան է, բայց այս դեպքում մանր-մանր կարողանում ենք բազայով հավաքել ինֆորմացիան»,- ասաց Գրիգորյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ խոսքը ոչ թե հեռախոսազրույցների գաղտնալսման մասին է, այլ զանգ կատարելու փաստի արձանագրման։
Նրա խոսքով, այդ ինֆորմացիան այսպես թե այնպես օպերատորների մոտ հավաքվում է, երևում է՝ ինչքան զանգ է կատարել կամ ինչ տևողությամբ։
«Հիմա եթե հեռախոսազանգ կատարելու փաստը ֆիքսելու հետ կապված վստահության խնդիր կա, ապա արդեն ստացվում է, որ մենք ավելի շատ հավատում ենք օպերատորներին, քան պետությանը։ Եվ բացի այդ, ինչ-որ առումով եթե «իքս» մարդը, ով վարակված է, հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մարդու հետ, զանգում են այդ մարդուն և տեղեկացնում, որ այսինչ համարի տիրոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, առաջին հերթին հենց այդ մարդու օգտի համար է դա։ Դա իր համար լրացուցիչ զգուշացնող գործոն է, որ նա իրազեկված լինի և դիմի բժշկի, նաև թեստավորվի»,- ասաց Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նախարարի համար հաճելի չի եղել սոցիալական ցանցերի քննարկումները
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց անձնական կյանքին միջամտելու, կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան