Կոմունարկա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, ում հետ հանդիպել էր Պուտինը, վարակվել է կորոնավիրուսով
Կոմունարկա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով «Россия-24»-ին:
Նշվում է, որ նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը այցելել էր Կոմունարկայի կլինիկա, հանդիպել Պրոցենկոյի հետ և զրուցել անձնակազմի հետ:
Ռուսաստանում հիվանդների թիվը հասել է 2337 մարդու (նրանցից 1613-ը ՝ Մոսկվայում), վերականգնվել է 121 հիվանդ, 17-ը մահացել է:
Նշենք, որ Կոմունարկա հիվանդանոցում բուժվում են կորոնավիրուսով վարակված հիվանդները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան