Քաղաքական 15:14 31/03/2020 Հայաստան

«Այսինքն, ընդդիմության ձայներով էիք ուզում, որ ձեր օրենքն ընդունվի, որին ընդդիմությունը դեմ էր». Էդմոն Մարուքյան

«Դուք որ հարցադրում եք անում՝ ի՞նչ եք արել: Այսինքն, դուք ակնկալում եք, որ մենք պետք է ասենք, թե ինչ ենք արել: Մենք բոլորս պետք է օգնենք, որ ժողովուրդն այս վիճակից շուտ դուրս գա, բայց եթե պետք է բարձրաձայնենք դրա մասին՝ ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի   ելույթին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում փոփոխություն կակտարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ  Բաղդասարյաը հայտարարել էր. «Մենք փաստել ենք, որ օրինագիծն ուներ բազմաթիվ խութեր և մենք միջոցներ ենք ձեռնարկել այդ խութերն շտկելու համար: Թե ինչ չափով ենք շտկել՝ լրամշակված օրինագծում տեսնում եք: Իսկ ի՞նչ եք արել դուք: Ունեիք հնարավորություն առաջարկ ներկայացնելու: Ներկայացրե՞լ եք՝ ոչ : Ի՞նչ եք արել, որ այս վատ, շատ վատ խայտառակ օրենքը փոփոխվի: Ի՞նչ եք արել դուք, հարգելի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունների մեր գործընկերներ: Ես հասկանում եմ, որ եկել է այն ժամանակը, որ պետք է մտածել՝ ճառ ասել, թե զանգ կախել: Հա, զանգ կախելը դժվար է՝ հատկապես վախի մթնոլորտում: Ո՞ւր էին ձեր խմբակցության անդամները հանձնաժողովի նիստում: Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ ասել, որ օրենսդրական գործունեությունը բացի ճառ ասելուց  նաև օրենսդրական գործունեություն է: Այս նախագծի շուրջ ընդդիմության գործունեության արդյունավետությունը եղել է 0»:

«Այսօր քաղաքական խնդիրների հարց չէ: Այսօր գոյության խնդիր է, այսօր մենք պետք է իրար օգնենք, որ չհոգնենք, կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Մեկ անգամ ևս կարևորենք, որ եթե հավաքվելու ենք ապա հավաքվենք խիստ կարևոր հարցերի շուրջ: Ես գտնում եմ, որ այս օրակարգով չպետք է ԱԺ-ն հավաքվեր: Սա կառավարության և պարետի որոշումների տիրույթում էր և խնդրելու եմ ԱԺ ղեկավարությանը՝ նման հարցերն ավելի օպերատիվ լուծել: Արտակարգ իրավիճակի պայմաններում, այո այդ իրավունքները կան: Ճիշտ նշվեց, որ այսօր իրավաբանություն կարդալու ժամանակները չէ: Եթե նույնիսկ Սահմանադրությունը ինչ-որ բան արգելում է , բայց  մենք մարդու կյանք պետք է փրկենք՝ մենք պետք է անցնենք այդ օրենքի վրայով»,- արձագանքելով Բաղդասարյանին՝ հայտարարեց Սերգեյ Բագրատյանը:

Նախագծի  քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ իշխող խմբակցությունը դահլիճում չունի բավարար թվով ձայներ օրինագիծն ընդունելու համար և ընդդիմությանը կոչ արեց չմասնակցել քվեարկությանը:Արման Բաբաջանյանն էլ  ընդդիմադիրներին կոչ արեց կողմ քվեարկել:

Վարման կարգով ելույթ ունենալով՝ Լիլիթ Մակունցը  կողմ քվեարկելու կոչ ուղղեց ընդդիմադիրներին. «Ես ընդունում եմ ընդդիմության՝ միասնականությամբ գործելու կոչերը և հույս հայտնում, որ այդ կոչերը կվերածվեն գործի: Անհրաժեշտ է, որ ձեռնարկվեն արտակարգ միջոցառումներ՝ կանխելու վիրուսի տարածումը և կյանքեր փրկելու համար»:

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ հայտարարեց.  «Այսպիսի ասացվածք կա՝ «Էծի պարը կամրջին է բռնում»: Հարգելի ընդդիմություն, ես չեմ կարծում, որ սա այն պահն է, որ ճարպկություն ցուցաբերենք և արկածախնդրությամբ զբաղվենք»:

Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը չընդունվեց՝ ստանալով անբավարար՝ 65 կողմ ձայն:

Քվեարկությունից հետո Լիլիթ Մակունցը  դիմեց բնակչությանը  և հայտարարեց, որ ընդդիմությունը իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որ բուժհամակարգը պարալիզացվի:

«Չեմ կարծում, որ պետք է նման հայտարարություն անել և բարդել իշխանության անգործությունն ընդդիմության վրա, նաև անիմաստ օրենք բերել սահմանափակումների մասին: Քիչ առաջ մեր գործընկերներից մեկն ասում էր՝ աշխատավարձ եք ստանում, ո՞ւր եք՝ չեք եկել հանձնաժողովի նիստին: Դուք ունեք 88 մանդատ, բա իշխանության ներկայացուցիչները ո՞ւր են, որ քվերակեն օրինագիծը ընդունվի: Այսինքն ընդդիմության ձայներով էիք ուզում, որ ձեր օրենքն ընդունվի, որին ընդդիմությունը դեմ էր: Կոչ եմ անում չշահարկել օրենքի քվերակություը: Մեր հարգարժան ԱԺ նախագահի ասելով՝ քֆուր չդնել օրենքի քվեարկության վրա: Յուրաքանչյուր ուժ իր դիրքորոշումն ունի, յուրաքանչյուրը իր գործով է զբաղված»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը

ԱԺ-ն վերջին քվեարկությամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ապահովագրության և ապահովագրական  գործունեության մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}