Թուրքմենստանի իշխանությունները արգելել են օգտագործել «կորոնավիրուս» բառը. Gazeta.ru
Թուրքմենստանի իշխանությունները արգելել են գործածել «կորոնավիրուս» բառը՝ երկրում խուճապը կանխելու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ լրատվամիջոցների աշխատակիցներն այլևս չեն կարող օգտագործել «կորոնավիրուս» բառը: Այն հանվել է նաև դպրոցներում, հիվանդանոցներում և հասարակական այլ վայրերում բաշխվող բրոշյուրներից:
Հավելենք, որ Թուրքմենստանում վարակի դեպքեր չեն հաստատվել։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան