Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հեռավար ուսուցման անհրաժեշտությունը, Վիվա-ՄՏՍ-ն իր բջջային ցանցից օգտվող աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին ու առհասարակ՝ բոլոր իր բաժանորդներին, հնարավորություն է ընձեռում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով օգտվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի թվայնացված տարբերակից՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի։ Դասագրքերը հասանելի են առցանց՝ «Armenian Schoolbooks» հավելվածի և http://schoolbooks.am/ կայքի միջոցով։ Այս հարթակներից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ-երի համար տարիֆիկացում չի կիրառվի:
«Armenian Schoolbooks»՝ դասագրքերի թվայնացման և տարածման նախագիծն իրականացվել է «Մեր Սոֆթ» ընկերության՝ «bonee.net» համակարգի և «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» համատեղ աշխատանքի արդյունքում։ Տեխնոլոգիաների ժամանակակից լուծումն իր բաժանորդներին առավել հարմարավետ տարբերակով առաջարկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը սկսել է համագործակցել նախագիծն իրականացրած կողմերի հետ։
Google PlayMarket-ում և AppStore-ում առկա անվճար «Armenian Schoolbooks» հավելվածի, ինչպես նաև http://schoolbooks.am/ կայքի միջոցով, հասանելի են 5-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։
«Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար դրսևորում է պատասխանատու մոտեցում՝ բիզնես-պետություն-հասարակություն համագործակցության շղթայում։ Համոզված եմ, որ անկախ երկրում առկա իրավիճակից, այդպիսին պետք է լինի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արժեհամակարգով առաջնորդվող ընկերությունների մոտեցումը։ «Armenian Schoolbooks» ծրագիրը խթանում է հեռավար կրթությունը և հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, որոնց ձեռքի տակ չկա դասագիրք: Կարծում եմ, կրթական գործընթացներից չկտրվելու համար՝ թվայնացված դասագրքերի միասնական այս համակարգից օգտվելու հնարավորությունը լավ լուծում է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ներդրում ունենալ հայկական կրթական համակարգի զարգացման գործում։ Նախագծի հիմնական նպատակն է հանրամատչելի դարձնել դասագրքերը և ակտիվացնել մեր երկրի կրթական գործընթացները՝ ապահովելով դրանց համաբացությունը ժամանակի մարտահրավերներին և պահանջներին»,- նշել է «Մեր Սոֆթ» ընկերության հիմնադիր և «bonee.net» հարթակի համահեղինակ Տիգրան Մանուկյանը։
Համակարգի միջոցով դասագրքերը հասանելի են ցանկացած պահի և ցանկացած վայրում։
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում
- Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակները
- Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Պոլիտեխնիկի կողմից ստեղծված հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակին
- Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». շարունակեք օգտվել ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 Դ չափով
- Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է շարժական սպասարկման կենտրոններ Երևանում, մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին