Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44606-ի. ria.ru
Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3111 նոր դեպք, գրում է ria.ru-ն՝ մեջբերելով երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրի խոսքը։
Նշվում է, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44606-ի, մահացել է 2898 քաղաքացի։
Նա շեշտել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 141 մարդ, վերականգնվել է 14656-ը:
Ավելի վաղ, Իրանի իշխանությունները պատժի սպառնալիքով պարտադրել են կորոնավիրուսով վարակվածներին երկու շաբաթով ինքնամեկուսանալ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. ria.ru
- Իրանում կորոնավիրուսի համար թեստավորվել է ավելի քան 50 միլիոն մարդ․ Irna
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան