Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը
Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին belta.by-ին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:
Նրանք քննարկել են տնտեսության գործունեությունը ներկայիս ծանր պայմաններում՝ նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները: Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք և Բելառուսը, և Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից:
Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս
- Փոխվարչապետ. Պետք է մտածել, որ գազի գնի բանաձևային տարբերակը ավելի մատչելի է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի