Մի փոքրիկ «սպրավըչկա» հատուկ նախարարի և այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում. Բադալյան
«Կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, հետևաբար մահացածից վիրուսը դիահերձման ժամանակ չի կարող փոխանցվել բժշկին, քանի որ հիվանդը չի շնչում, չի հազում և չի փռշտում։ Հետևաբար, վիրուսը փոխանցվում է մակերեսների միջոցով»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի կողմից իր հարցազրույցներից մեկը ծաղրի առարկա դարձնելու փաստին։
Նա նշեց, որ այս մասին երեկ նաև հայտնել է իր հարցազրույցներից մեկում, որի վերնագիրն արդեն իսկ մանիպուլացված էր։
Պատգամավորն շեշտեց՝ ուզում է նախարարի և ընդհանրապես բոլորի համար վերահաստատել այն, ինչ երեկ ասել է. «Մի փորքիրկ «սպրավըչկա» հատուկ նախարարի և այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում. դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դեիահերձման կանոններին»։
Բադալյանն առաջարկեց ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին վերաբերող և նախագծին վերաբերող հարցազրույցները լսել ամբողջությամբ.
«Հնարավոր է շատ բան սովորեք։ Եվ երկրորդ, եթե ես հանկարծ մի օր սկսեմ բոլոր Ձեր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել, կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, հետևանքները, վստահ եմ, հաստատ Ձեզ հաճույք չեն պարգևի։ Եվ ընդհանրապես, ես կարծում եմ, որ պետք է քննադատությանը ինչ-որ կերպ դիմանալ, և հիշել, որ ԱԺ պատգամավորը կարող է արտահայտել ցանկացած միտք, կարող է քննադատել ցանկացած նախագիծ, և որևէ մեկն իրավունք չունի նրան դրա համար ծաղրել։ Կարող է ամենաշատը նրա հետ քննարկել և նրան համոզել»։
Պատգամավորը վստահեցրեց՝ առողջապահության նախարարն էլ, որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, հնարավոր է՝ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց անձնական կյանքին միջամտելու, կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը
- Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին