ԱԺ լիագումար նիստում կքննարկվի ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը: Հանձանժողովի նիստին ներկա հինգ անդամները կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը, երկուսը՝ դեմ։ Դեմ քվեարկողներից մեկը հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն էր։ Ընդունված որոշմամբ Գալստյանի թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար Նիստում։
«Շնորհակալ եմ և կողմ, և դեմ ձայների համար։ Եթե լիագումար նիստում ընտրվել, ես պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ»,-ասաց նա։
Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին:
1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Այնուհետև սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: 2018- թ-ից առ այօսր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:
Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս:
Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն, կլաստերներ և տնտեսական զարգացում» առարկան Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս:
Ներգրավված է հասարակական գործունեության մեջ:
Մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հանձնաժողովի նիստը՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան