Հրանուշ Խառատյան. Օրինագծին երեկ չքվեարկած պատգամավորները հերթով ելույթ են ունենում օրինագծին կողմ
Ազգագրագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանը գրում է.
«Ի՞նչ է փոխվել այս գիշեր: Ոչ, օրինագծում որևէ խմբագրական կամ բովանդակային փոփոխություն չի եղել, բայց...
Լսում եմ ԱԺ նիստը: Առաջարկված օրինագծին երեկ չքվեարկած պատգամավորները հերթով ելույթ են ունենում օրինագծին կողմ՝ որևէ նոր փաստարկ չբերելով, և մի տեսակ սպառնալիքով աճպարարներ անվանում նրանց, ովքեր կասկածներ են արտահայտում օրինագծի անհրաժեշտության և արդյունավետության նկատմամբ: Ես սկսում եմ այլ կերպ ընկալել «աճպարարություն» բառը:
Ներկա իրադրությունում և այս օրինագծի իմաստով աճպարարներ են բոլորը, ովքեր բառերը, բառերից կազմված նախադասությունները հասկանում են ուղիղ իմաստով, ոչ այնպես, ինչպես ես հենց հիմա, հենց այսօր և հենց այստեղ կուզենայի, որ հասկանային.
- Ասու՞մ են ձեզ, որ սա ճիշտ օրինագիծ է, եթե այդպես չեք համարում՝ աճպարարներ եք:
-Ասու՞մ են Ձեզ, որ սա լավագույնն է, մեզ չէ՞ք հավատում, գնացեք Հարավային Կորեային հարցրեք:
—Ասու՞մ են ձեզ, որ սա արդյունավետ է, այդպես էլ համարեք: Էլ ի՞նչ փաստարկներ եք ուզում, փաստարկը հենց այն է, որ սա մենք ենք ասում:
- Ասու՞մ են ձեզ, որ քննարկելու բան չկա, ով քննարկում է ուզում՝ աճպարար է:
Եվ հենց նոր ասվեց, որ դեռ լավ է, որ կառավարող մեծամասնության մեջ կա քննարկում: Ոչինչ, որ դուք այդ քննարկումներին տեղյակ չեք: Դուք մեզ այս ամբիոնից ձեզ աճպարար անվանելը լսելու երջանկությունն ունեք: Բա սա քննարկում չէ՞»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել
- Հրանուշ Խառատյան․ Կեղծիքը պատմության մեջ քաղաքական ծրագիր է, որը ոչ միայն ինչ-որ ինֆորմացիա պնդելն է, այլ նաև այն շրջանցելը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին