«Հրապարակ». Խաչատուրովի մերժումը ծանր է տանում Անդրանիկ Քոչարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ապրիլյան պատերազմի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հրավիրել էր ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ «հարցաքննության», սակայն նա մերժել էր՝ գրավոր պատասխան հղելով։ Հանձնաժողովը դեռ ուշքի չի եկել այդ մերժումից, և հատկապես այդ փաստը ծանր է տանում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Մեր աղբյուրը հաղորդեց, որ ծանուցագիր կուղարկվի նաև Սերժ Սարգսյանին՝ հերթը հասել է նրան: Ինչ վերաբերում է Խաչատուրովի նամակին, ապա մեզ ասացին, որ նա մոտավորապես հետևյալ պատճառաբանությունն է ներկայացրել, թե դուք ով եք, որ մի հատ էլ գամ ձեզ բացատրություն տամ:
Իհարկե, դա ավելի կոռեկտ է ձևակերպված՝ հիշեցրել է, որ իրավական առումով ինքը չունի պարտավորություն՝ ներկայանալու այդ հանձնաժողովին, իր իրավունքն է՝ ներկայանալ կամ ոչ, ուստի որոշել է չներկայանալ: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի հրապարակային սպառնալիքները, թե իրենք չներկայացողների հետ կապված քայլեր կձեռնարկեն, հանձնաժողովականները ծիծաղելի են որակում. «Հանձնաժողովը որևէ այլ լիազորություն չունի, մանավանդ՝ մարդկանց բերման ենթարկելու»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին