Հրեական ինքնավար շրջանում սահմանվել է կարանտինային ռեժիմ. «ՏԱՍՍ»
Կորոնավիրուսային վարակի առաջին երեք դեպքերն են հայտնաբերվել Հրեական ինքնավար շրջանում, իսկ այսօրվանից տարածաշրջանում ներդրվել է ինքնամեկուսացման ռեժիմ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նահանգապետ Ռոստիսլավ Գոլդշտեյնը նշել է՝ կարանտինային ռեժիմ է սահմանվել մասնավորապես շրջանի այն տարածքում, որտեղ հայտնաբերվել են դեպքերը։
«Մենք ներկայումս ունենք կորոնավիրուսի երեք հաստատված դեպք, մարդիկ մեկուսացված են վարակիչ հիվանդությունների հիվանդանոցում: Այժմ տեղակայվում են լրացուցիչ մահճակալներ, մատակարարվում է թթվածին, հիվանդանոցները հագեցված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Կա մեխանիկական օդափոխություն, վերապատրաստվել են բժիշկները», - ասել է նա:
Ասվում է, որ դեպքերը հայտնաբերվել են Օկտյաբրսկի շրջանի ամենամեծ բնակավայր Ամուրզեթ գյուղի բնակիչների շրջանում։ Մարտի 27-ից նրանք արդեն գտնվում են կարանտինում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան