Վիտալի Բալասանյանը քվեարկեց
Արցախի նախագահի ևԱզգային ժողովի այսօր մեկնարկած հերթական ընտրություններում արդեն իսկ իր ընտրությունն է կատարել նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։
Թեկնածուի գրասենյակից հայտնում են, նա քվեարկել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված տեղամասում։
Քվեարկությունը ավարտելուց հետո, Վիտալի Բալասանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Արցախում այսօր բացվել է 280 ընտրական տեղամաս, ևս մեկ տեղամաս՝ ՀՀ-ում, Երևանում:
Քվեարկությունը շարունակվում է։
Դրան մասնակցելու իրավունք ունի 103 663 ընտրող: Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Թող որևէ մեկին չպարտադրեն ընտրություն կատարել լճացման և արկածախնդրության, փողի տոպրակի և խամաճիկի միջև
- Վիտալի Բալասանյան. «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում»
- Վիտալի Բալասանյան. Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ