Մարզպետ. Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեղկացնում է, որ Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։
«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։
Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում»,- գրել է Հ.Չոբանյանը։
Հիշեցնենք, որ վերջին ներկայացված պաշտոնական տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի։
Հարակից հրապարակումներ`
- 31.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 532 հաստատված դեպք կա
- 30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
- 29.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 424 հաստատված դեպք կա
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
- Կորոնավիրուսի հաստատված դեպքերը` ըստ մարզերի
- 27.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 329 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան