Չինաստանում COVID-19 հիվանդների գրեթե 92% -ը վերականգնվել է. ria.ru
Չինաստանում COVID-19 ունեցող հիվանդների մոտ 92% -ը վերականգնվել է, գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչին։
«Չինաստանում գրանցված 81 հազար հիվանդներից ավելի քան 74 հազարը կամ գրեթե 92% -ը վերականգնվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Վերականգնվողների թիվը շարունակում է աճել», - ասել է նա:
Յազարևիչը հիշեցրել է, որ ԱՀԿ-ի առաջարկությունների համաձայն՝ հիվանդը կարող է հիվանդանոցից դուրս գրվել առնվազն 24 ժամ տարբերությամբ թեստավորվելուց և երկու բացասական արդյունքից հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին