ՌԴ նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թեստավորվում է պարբերաբար: Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Այս մասին « Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Պեսկովը, միաժամանակ տեղեկացնելով, որ Կոմունարկայի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Անցյալ շաբաթ Կոմունարկա շրջանում գտնվող հիվանդանոց էր այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և շփվել ինչպես գլխավոր բժշկի հետ:
«Նա կանոնավոր կերպով կորոնավիրուսի թեստ է հանձնում, ամեն ինչ կարգին է»,- ասել է է Դմիտրի Պեսկովը:
Կոմունարկայում գտնվող հիվանդանոցն այժմ ընդունում է կորոնավիրուսով հիվանդներին և կասկածվողներին: Մարտի 24-ին Պուտինը անսպասելիորեն ժամանել է Կոմունարկա, որտեղ այցելել է շտապօգնության սենյակ, զրուցել հիվանդանոցի գլխավոր բժշկի և անձնակազմի հետ: