Նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով.Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Խորհրդարանի կրկին արտահերթ նիստով քննարկում անցկացանը՝ զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագծի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է.
«Պառլամենտարիզմի բոլոր գրված ու չգրված կանոնները խախտելով՝ իշխող քաղաքական ուժը գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար։
Ընդդիմությանը «հարկ են համարել» տեղեկացնել միայն նիստը սկսելուց հետո։
Ու շատ հատկանշական է, որ նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով՝ ոչ թե ՀՀ Ազգային ժողովի, այլ «Իմ քայլը» խմբակցության կողմից։
Քաղաքական իշխանությունները ինքնամեկուսանում են իրավունքից»։