Խորհրդարանը կրկին արտահերթ նիստով քննարկում է զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը
Այսօր՝ մարտի 31-ին ժամը 17.32-ին խորհրդարանը մեկնարկել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը։
Նախագծով նախատեսվում է համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր՝ երկրորդը ընթերցմամբ 65 կողմ ձայնով չընդունեց վերոնշյալ նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ առաջարկում է հատուկ ընթացակարգով անցկացնել նիստը, և հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու ընդունումը իրականացնել առաջին ընթերցմամբ ընդունումից 24 ժամ հետո։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը
- Մարդու անձնական կյանքի տիրույթ ներխուժելու ցցուն նախաձեռնությունն անընդունելի է. Տոնոյան
- Ասում եք թուլացեք ու հաճույք ստացեք, չէ չենք թուլանալու, հարյուր տոկոս. Աբովյան
- Սա կյանքեր փրկելու անվան տակ, ընդամենը լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. Գորգիսյան
- Մի փոքրիկ «սպրավըչկա» հատուկ նախարարի և այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում. Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան